Ոստիկանությունը հրապարակել է նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում մարզերում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ այդ օրերին հատուկ պահպանվող տարածք է տարվել 65 տրանպորտային միջոց, որոնցից 57 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում, 2-ը՝ գտնվել են հետախուզման մեջ, իսկ 6 վարորդն էլ մեքենան վարել է ժամկետն անց ԱՊՊԱ կտրոնով:

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել մայրաքաղաքում:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: մար