Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը նստացույց անող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանությունը թույլ չտվեց սեղաններ տեղադրել Ազատության հրապարակում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները սեղանները հրապարակ էին փորձում բարձրացնել գետնանցումով, սակայն ոստիկանները թույլ տվեցին: Նրանք մոտեցան ակտիվիստներին, վերցրին սեղանները նրանց ձեռքից, դրեցին ոստիկանական մեքենան ու տարան Ազատության հրապարակից:
Ոստիկանները նաեւ բերման ենթարկեցին ակտիվիստներից Գագիկ Եղիազարյանին, որը փորձում էր սեղանները բերել Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ին անժամկետ հանրահավաքներ է սկսել եւ արդեն մի քանի օր է՝ նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում:













