Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Թբիլիսիից Երեւան ուղեւորվող միկրոավտոբուսն ընկել է ձորը:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 12:00-ի սահմանում Թբիլիսիի բնակիչ, 1961թ. ծնված Ռազմիկ Գեւորգյանի վարած «Մերսեդես վիտո» մանկիշի EXE 288 համարանիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, ընկել է մոտ 5 մետր խորությամբ ձորը:
Վթարի հետեւանքով երեք ուղեւոր տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանցից երկուսը Վրաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Ռումինիայի:
Քաղաքացիներին ձորից դուրս են բերել տարածքով անցնող վարորդներն ու ոստիկանները՝ նախքան փրկարարների ժամանելը:

.jpg)












