Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ողբերգական վթար է տեղի ունեցել:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 14:00-ի սահմանում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին «Օպել» մակնիսի UU 087 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել հաստաբուն ծառին:
Վթարի հետեւանքով Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Նարեկ Մխոյանը տեղում մահացել է, իսկ 1962թ. ծնված Վաղինակ Մելքոնյանը եւ մոտ 40–ամյա Գրիշա Ավետիսյանը տեղափոխվել են Տաշիր քաղաքի հիվանդանոց:
Նշենք, որ այս հատվածում այս տարի եւս մի քանի ողբերգական վթարներ են եղել:
















