Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը։ (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ամբիոնում են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ընդդիմության միացյալ շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքագետներ Հմայակ Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ այլք։
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին հանրահավաք եւ երթ է արել, որի ընթացքում մի քանի միջադեպեր են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Երթից հետո «Նոր Հայաստանը» անժամկետ նստացույց էր սկսել Երեւանի Ազատության հրապարակում։















