Ռուս խոշոր ներդրող եւ իրավաբան Դմիտրի Շումկովը ենթադրաբար վերջ է տվել կյանքին, հաղորդում է ТАСС–ը` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը։ Գործարարի մարմինը գտել են «Մոսկվա սիթի» էլիտար համալիրում գտնվող նրա գրասենյակում։
Ինչպես հայտնի է դարձել LifeNews–ին, ներկայում դիտարկվող գլխավոր վարկածն այն է, որ գործարարն ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով։
Դեռ մեկ տարի առաջ Շումկովը լուրջ գործնական հարաբերությունների մեջ էր Անդրեյ Արխանգելսկիի հետ, որն այդ ժամանակ «Մոսինժպրոյեկտի» ղեկավարներից էր։ «Մոսինժպրոյեկտի» տնօրենների խորհրդի կազմում էր նաեւ Մոսկվայի փոխքաղաքապետ Մարատ Հուսնուլլինը, որը Մոսկվայի կառուցապատման քաղաքականության պատասխանատուն էր։ Ըստ աղբյուրի, փորձառու ընկերոջ աջակցությամբ Շումկովը մի քանի խոշոր շինարարական նախագծեր էր իրականացրել Մոկվայում։
Սակայն 2015թ. գարնանը Արխանգելսկին անսպասելիորեն ձերբակալվել էր մետրոյի «Կոտելնիկի» կայարանի շինարարության ենթակապալառուից խոշոր կաշառք վերցնելիս։
Դեկտեմբերի 3–ին Արխանգելսկին դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման։
Շումկովի մարմինը գտել են նրա փողկապներից պատրաստված օղակից կախված։











