Համացանցում հայտնվել է Ադրբեջանի նավթային պլատֆորմում բռնկված հրդեհի կադրերը ներկայացնող տեսանյութը: Կասպից ծովի «Գյունեշլի» հանքավայրի №10 պլատֆորմից, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել հրդեհը, տարհանում են մարդկանց: Ըստ վերջին հաստատված տեղեկությունների՝ փրկվել է 33 մարդ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը:

Reuters գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչին, հայտնում է 32 զոհի մասին: Գործակալությունը նշում է, որ տարհանվել է 42 մարդ: Ադրբեջանական լրատվամիջոցները զոհերի մասին չեն հայտնում: Պլատֆորմի վրա եղել է ընդհանուր առմամբ 84 մարդ: Trend գործակալությունն հայտնում է, որ զոհվել է 1 մարդ, տարհանվել են 32-ը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր նախօրեին: Վատ եղանակային պայմանները խնդիրներ էին ստեղծում փրկարար նավերի համար: