Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Սուրգուտի շրջանում հրդեհից ութ դեռահասներ են զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Լյանտոր քաղաքի «Ֆենիքս» ամառանոցային ավանի տներից մեկում՝ ժամը մոտավորապես 23-ին: Տունը հրդեհից գրեթե ամբողջովին մոխրացել է: 14 –ից 16 տարեկան երեխաների դիերը հայտնաբերել են կրակը հանգցնելուց հետո:

Ինչպես հայտնում է LifeNews-ը, բաղնիքում ողբերգության պահին 15-16 տարեկան չորս տղաներ ու 13-15 տարեկան չորս աղջիկներ էին՝ նրանք ինչ -որ մեկի ծնունդն էին նշում:

Նախնական վարկածով, հրդեհը կարող էր բռնկվել վառարանից դուրս թռած ածուխի կտորից: Հաջողվել է պարզել, որ դեռահասները նշում էին ծննդյան օրը սկզբում ավանում, իսկ հետո արդեն ամառանոցում: «Ֆենիքս» ամառանոցային ավանի այդ տունը տեղի բնակիչներից մեկին է պատկանում:

Նախնական վարկածով՝ անչափահասների մահվան պատճառն է եղել շմոլ գազով թունավորվելը:

Պատահարի վայր է թռել Յուգրայի նահանգապետ Նատալյա Կոմարովան: