Երեւանի «Կոմիտաս»-ի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտել է «Ազատության» լրագրողի աշխատանքը:
«Ազատության» փոխանցմամբ, «Այո»-ի շտաբի մոտ խմբված մարդկանցից որևէ մեկը փորձ չէր անում կասեցնել տիկնոջ գործողությունները: Տարածքից բացակայում էին նաև ոստիկանները:
Այս առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանձնարարել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առիթվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տեւական ժամանակ կոպտորեն խոչընդոտել է «Ազատության» լրագրողի աշխատանքը, հրում, քաշքշում, թքում լրագրող վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին: Ընդ որում, «Այո»-ի շտաբի մոտ խմբված մարդկանցից որեւէ մեկը փորձ չի անում կասեցնել տիկնոջ գործողությունները: Տարածքից բացակայում են նաեւ ոստիկանները:











