Թուրքիայում մեծ անհանգստություն է առաջ բերել Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական «Ցեզար Կունիկով» ռազմանավի վրա կանգնած զինվորը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Բոսֆորի նեղուցով անցնելու ժամանակ ռուսական «Ցեզար Կունիկով» ռազմանավի վրա զինվորներից մեկը կանգնած է եղել հրթիռը ուսին։ 

Նշվում է, որ զինվորը Բոսֆորն անցնելու ամբողջ ընթացքում ուսին դրած հրթիռը պահել է Ստամբուլի բնակելի թաղամասերի ուղղությամբ։

Այս փաստը մեծ անհանգստություն է առաջ բերել Թուրքիայում։