Երեւանի թիվ 3/6 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը սեղանի տակի դարակից թաքուն նայում է բացակա/մահացած մարդկանց անունները ու քվեարկում նրանց փոխարեն, ստորագրում, կնքում ու հետո սեղանի տակ մի հատ + դնում իր ցուցակում: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Լենա Նազարյանը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Սպասենք լցոնման»,-գրել է նա:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:
Տեսանյութը Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջից











