ԱՄՆ Այովայի նահանգում Վինսենթ մականունով կատվին, որը կորցրել էր իր հետեւի թաթերը, տիտանե պրոթեզներ են դրել։ Վիրահատությունն անցել է 2 փուլով, հիմա բժիշկներն ուզում են կատարելագործել պրոթեզն այնպես, որ կատուն կարողանա ցատկել, հայտնում է «Ռոսբալտ»-ը։

Թաթերը կորցրած մեկ ամսական փիսիկին գտել էին Նեւադայում։ Առանց լուրջ խնամքի կատուն դժվար թե կարողանար երկար ապրել, սակայն նրա տերերը լուրջ խնամք էին տարել։