Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը, որը 7/22 ընտրատեղամասում մասնակցում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ձայների հաշվարկին, վատացել է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանձնաժողովի անդամի համար «Շտապօգնություն» են հրավիրել, այս պահին ընտրատեղամասում ձայների հաշվարկը դադարեցվել է:

Նշենք, որ ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվել է, ընտրատեղամասերում հաշվարկում են ձայները: