ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին վստահեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ճնշումը շարունակվելու է։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
«Կողմերը համակարծիք են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Մինսկի համաձայնագրերն ամբողջովին չեն կատարվել, իսկ ուկրաինական կողմը չի վերականգնել իր հսկողությունը միջազգային սահմանների նկատմամբ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Բայդենը նոյեմբերի 7-8-ը այցելել է Ուկրաինա եւ արդեն բանակցություններ է վարել Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի հետ։
Դեկտեմբերի 7-ին նա կհանդիպի նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ավարտին նրանք մամուլի համար համատեղ հայտարարություն կանեն։ Բայդենը հանդիպում կունենա նաեւ արչապետ Արսենի Յացենյուկի հետ։











