Գերմանացի ինժեներ Պատրիկ Պրիբեն ստեղծել է «Մահվան աստղի» փոքր մոդելը, որը կարող է այրել պողպատե թերթը։

Մոդելը ստեղծվել է վոլեյբոլի գնդակից, որը ինժեները ծածկել է ապակեպլաստիկի մի քանի շերտերով եւ հագեցրել 14 լազերային ճառագայթով։ Յուրաքանչյուր ճառագայթի հզորությունը կազմում է 6 Վատտ, իսկ ամփոփ հզորությունը 84 Վատտ է, ինչը բավական է վայրկյանների ընթացքում պողպատը հալեցնելու համար, փոխանցում է Gazeta-ն։

Մոդելը ստեղծելու համար Պրիբեն ծախսել է 4500 դոլար։