Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն առաջարկել է Դոնալդ Թրամփին տիեզերք ուղարկել այն բանից հետո, երբ վերջինս սուր քննադատության էր ենթարկել իրեն։
Երկու խոշոր գործարարների միջեւ Twitter-ում վիճաբանություն էր ծավալվել։ Թրամփը Բեզոսին մեղադրել է նրանում, որ վերջինս բացարձակ անշահութաբեր ընկերություն է ղեկավարում։ Թրամփը նաեւ հայտարարել էր, որ եթե Amazon-ը երբեւէ ազնիվ հարկեր վճարեր, ապա նրա բաժնեմասերը վաղուց արժեզրկված կլինեին, փոխանցում է Gazeta-ն։
Ջեֆ Բեզոսը, նման կտրուկ քննադատությանն ի պատասխան, խոստացել էր Դոնալդ Թրամփի համար օդատիեզերական Blue Origin հրթիռում տեղ ամրագրել եւ գործարկել էր #sendDonaldtospace հեշթեգը։











