2013թ. Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից նախկին ընկերուհուն առեւանգելու մեջ մեղադրվող 25-ամյա Բորիս Ուսուբյանը, որը հետախուզման մեջ էր, դեկտեմբերի 5-ին հայտնաբերվել է Շվեդիայի թագավորությունում եւ տեղափոխվել Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Աբովյան քաղաքի բնակիչ Ուսուբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ առեւանգում:

Երիտասարդը հետախուզվում էր ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում