Երեւանի Բագրատունյաց փողոցում դեկտեմբերի 4-ին կողոպուտ է տեղի ունեցել: Տղամարդը հարձակվել է մի կնոջ վրա, հարվածել եւ կողոպտել է նրան:

Կողոպուտի կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի 33-ամյա բնակիչ Արթուր Միրզոյանը, իսկ տուժողը հրավիրվել է բաժին բացատրություն տալու նպատակով:

«Ոտքի ձայներ լսեցի, վազքով եկավ, կանգնեք, էդ պահին պտտվել էի մայթի կողմը, որ տաքսի կանգնեցնեի: Ինքը թեւս  քաշում էր,  հետո մազերիցս քաշեց, ընկա գետին, ձյան մեջ մեջքով գլուխս տվեցի գետնին, հետո երկու անգամ խփեց՝ մի հատ պռոշիս, մի հատ դեմքիս, փողերս տարավ»,-բաժնում ասել է տուժողը: 

Ոստիկանները հիմնավոր կասկած ունեն, որ Միրզոյանի հանցարարքներն այս կողոպուտով չեն սահմանփակվում: Նրա գործողություններից կարող են տուժած լինել այլ քաղաքացիներ եւս, որոնք կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի բաժին: