Պեկինի բնակիչները բարեհաջող անցկացրել են տագնապի առավելագույն «կարմիր» աստիճանի առաջին օրը, որը հայտարարվել է մայրաքաղաքում ուժեղ սմոգի պատճառով։ Հաtուկ ռեժը սկսվել է դեկտեմբերի 8–ին, ժամը 7։00–ին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 10–ը, ժամը 12։00–ն։

Դեկտեմբերի 8–ին օրվա ընթացքում սմոգի մասնիկնեի խտությունը տատանվել է մեկ քմ–ում 260–320 միկրոգրամի սահմանում, մինչդեռ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, առավելագույն անվտանգ սահմանը 25 միկրոգրամն է։

Այսօր տնից դուրս են եկել միայն այն ավտոմեքենաները, որոնց համարանիշն ավարտվում է զույգ թվով, վաղը երթեւեկելու թույլտվություն կունենան կենտ թվով ավարտվող համարանիշներով մեքենաները։

Դադարեցվել են շինարարական բոլոր աշխատանքները եւ բեռնափոխադրումները։ Վաղը չեն գործի դպրոցներն ու մանկապարտեզները, РИА Новости.