Ռուսաստանը Միջերկրական ծովից սուզանավից «Կալիբր» հրթիռներ է արձակել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաղորդել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Առաջին անգամ «Կալիբր» թեւավոր հրթիռներ են արձակվել «Դոնի Ռոստով» սուզանավից»,- ասել է Շոյգուն:

Ըստ ՏԱՍՍ-ի, Ռուսաստանը Սիրիայի տարածքում ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի դեմ գործողություն է սկսել սեպտեմբերի 30-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: