Նպաստառուների ցուցակում ընդգրկելու դիմաց, Դեբեդ գյուղի գյուղապետարանի գանձապահը քաղաքացիներից պահանջել է կաշառք:
Ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների հակազդեցության եւ Լոռու մարզային վաչությունների ու Գուգարքի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 25-ին հաղորդում է տվել մի բնակիչ, ըստ որի՝ նա այս տարվա փետրվարին դիմել է իրենց գյուղապետարանի գանձապահ, հողաշինարար Նորայր Սարգսյանին, որպեսզի իրեն օգնի նպաստառու դառնալու հարցում: Նպաստառուների ցուցակում ըդգրկելու դիմաց Սարգսյանը քաղաքացուց պահանջել է, որպեսզի նա յուրաքանչյուր 3 ամիսը մեկ որպես կաշառք իրեն տա այդ ամսվա ողջ գումարը:











