Երեւանի Արտաշեսյան եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 3-ին միջադեպ է տեղի ունեցել: Անհայտ անձը վիճաբանել է մի քաղաքացու հետ եւ սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վերքեր հասցրել նրան:

Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ձեռք են բերվել անձի լուսանկարներն ու տեսագրությունը, սակայն նրա ինքնությունը հայտնի չէ: