Ինեկոբանկը մեկնարկել է նոր գովազդային եւ տեղեկատվական արշավ` InecoQuest մրցույթ՝ “Բացիր սեյֆը” խորագրով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկից, արշավի նպատակն է բոլորին` այդ թվում բանկային ծառայություններից չօգտվող մարդկանց, ցույց տալ, թե նորագույն տեխնոլոգիաների՝ մասնավորապես InecoMobile-ի շնորհիվ, այժմ ինչքան պարզ է դարձել առօրյա ֆինանսական խնդիրների լուծումը:

Ահա այս նպատակով, Ինեկոբանկը մշակել է InecoQuest արշավը, որի նպատակն է խաղային իրավիճակների միջոցով հնարավորինս շատ մարդկանց ցույց տալ, որ նորագույն տեխնոլագիաները կարող են լինել պարզ, հասանելի եւ որ ամենակարեւորն է՝ ժամանակակից մարդու առօրյայի անբաժանելի մասն են կազմում:

Մրցույթի 10 օրերի ընթացքում մասնակիցները պետք է բացահայտեն սեյֆի 10 նիշանոց գաղտնաբառը, որում պահված է 3մլն ՀՀ դրամ գումար:Գաղտնաբառի որոնումները կատարվում են InecoMobile հավելվածի միջոցով: Մրցույթի ընթացքում մասնակիցները հանդիպում են տարբեր խնդիրների եւ բանկային մոբայլ ծրագրի օգնությամբ հաղթահարում դրանք:

Մրցույթին միանալու համար անհրաժեշտ է ներբեռնել InecoMobile հավելվածը IOS եւ Android մարկետներից, այնուհետեւ մինչեւ 15.12.2015թ.-ը գրանցվել էլ.փոստի հասցեյով եւ հեռախոսահամարով: Մրցույթին մասնակցելու համար Բանկի հաճախորդ լինելը պարտադիր չէ:

Մարցույթի մասնակիցները յուրաքանչյուր օր Բանկի կայքից (www.inecobank.am/quest) կամ ֆեյսբուքյան էջից պետք է տեղեկանան օրվա առաջադրանքի մասին, ապա InecoMobile հավելվածից պատասխանեն հարցին:

Հարցերին պատսախանելու համար ծախսված ժամանակը նվազեցնելու եւ հաղթելու հնարավորությունը մեծացնելու համար մասնակիցները կարող են խաղին միանալու հրավեր ուղարկել ընկերներին` InecoMobile հավելվածի միջից ուղարկելով անվճար SMS հաղորդագրություն կամ Էլ. նամակ, ինչպես նաեւ կատարել հրապարակում ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ Ինեկոբանկն առաջարկում է բանկային ծառայությունների հեռահարկառավարման գործիքների լայն ընտրանի, մասնավորապես` InecoOnline եւ InecoOnline light ծրագրերը, InecoMobile հավելվածը, Cash in եւ Cash out տերմինալները, Telcell եւ Easy Pay վճարային համակարգերի տերմինալները, Online payments ծառայությունը: