Միջադեպ է տեղի ունեցել այսօր` դեկտեմբերի 10–ին, Երեւանի Ազատության հրապարակում։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա երթից առաջ, երբ ելույթ էր ունենում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող եւ դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ նստացույց սկսած «Նոր Հայաստանի» անդամները փորձեցին վրան տեղադրել հրապարակում։ Ոստիկաններն արագ հեռացրին վրանը։ Սկսվեց քաշքշուկ, ոստիկանները մի քանի ակտիվիստի բերման ենթարկեցին։ Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը։

















