Մենք հիանալի ճանաչում ենք հայ դեղագործական մաֆիոզներին, որոնք մարդկանց անորակ դեղեր են մատակարարում։ Այս մասին դեկտեմբերի 10-ին ՀՀ խորհրդարանում  Կեղծ բժշկական արտադրանքի եւ բնակչության առողջությանը սպառնացող նման հանցագործությունների մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Խոշոր դեղագործական ընկերությունները ցածր գնով երրորդ աշխարհի համար դեղեր են արտադրում։ Այդ դեղամիջոցներում ակտիվ նյութեր գրեթե չկան։ Դա դրանց էժանության հակառակ երեսն է։ Իսկ հայ օլիգարխները ներմուծում են այդ երկրները եւ դրանց հաշվին գումար են վաստակում։ Ո՞վ է բռնելու նրանց ձեռքը»,- ասել է պատգամավորը։