Time ամսագրի համար ֆոտոսեսիայի ժամանակ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա է հարձակվել ԱՄՆ խորհրդանիշ համարվող սպիտակագլուխ արծիվը։ Պարբերականը YouTube-ի իր ալիքում հրապարակել է ֆոտոսեսիայի տեսանյութը։
Միլիարդատեր թեկնածուն համաձայնել էր նկարվել արծվի հետ միասին՝ ամսագրի հոդվածի համար։ Սկզբում Քեռի Սեմ մականունով արծիվը Թրամփի ձեռքի վրա թափահարել էր թեւերը եւ փորձել թռչել։ Ֆոտոսեսիայի ընթացքում Թրամփն ավելի ու ավելի էր անհանգստանում թռչնի մատուցած անակնկալներից։ Ինչ-որ պահի, երբ Թրամփը ուզում էր սեղանից դեղ վերցնել, արծիվը փորձել էր կծել նրա ձեռքը, փոխանցում է Gazeta-ն։











