Նոյեմբերի 24-ին Մեծամորի հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Մրգաշատ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել 33-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժոը ոստիկանությունում հայտարարել է, որ վնասվածքն ստացել է տանիքից ընկնելու հետեւանքով: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վնասվածքները հասցրել է նրա քույրը՝ 43-ամյա Թամարա Կարապետյանը՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները հայտնաբերել են նաեւ սուր, կտրող-ծակող գործիքը: Թամարան ստորագրությամբ ազատ է արձակվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: