Ուկրաինայի Գերագույն ռադայում կառավարության ամենամյա հաշվետվության ժամանակ բռնել են վարչապետ Արսենի Յացենյուկի ամորձիներից։ Նիստը հեռարձակել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Ելույթի ժամանակ Յացենյուկի վրա է հարձակվել Պյոտր Պորոշենկոյի բլոկի պատգամավոր Օլեգ Բարնան, ով փորձել է վարչապետին դուրս բերել ամբիոնից։ Ավելին՝ նա Յաեցենյուկին սեւ ժապավենով վարդեր է նվիրել։

Քաշքշուկի պատճառը Յացենյուկի եւ Բարնայի միջեւ կոնֆլիկտ է եղել։ Պատգամավորը հարց է տվել երկրի էներգետիկայի մասին, իսկ Յացենյուկը նրան խորհուրդ է տվել հարցն ուղղել «իր նախարար Դեմչիշինին»։

Դրանից հետո պատգամավորը չի կարողացել զսպել իրեն եւ նետվել է դեպի ամբիոնը։

Արդյունքում իրարանցումը վերածվել է քաշքշուկի։ Հետո պատգամավորները հանդարտվել են, եւ Պյոտր Պորոշենկոյի բլոկի խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն ներողություն է խնդրել։