Դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքում երթուղային տաքսու միջից ընտրողներին 10.000 դրամներ բաժանելու տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Դատախազի խոսքով, քանի որ տեսանյութերը առերեւույթ հանցագործության մասին փաստական հիմքեր են պարունակում, դրանց առկայության դեպքում սովորաբար ավելի օպերատիվ արձագանքելու հանրավորություն է լինում, եւ որպես կանոն, դրանց հիման վրա քրեական գործեր են հարուցվում:











