Երեւանի Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրը նստացույց անող՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները այսօր՝ դեկտեմբերի 11-ին, սիմվոլիկ ակցիա են անցկացնում՝ ի նշան բողոքի, որ իրենց թույլ չեն տալիս վրան տեղադրել հրապարակում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նստացույցի մասնակիցները գլխարկի մեծության մի քանի տասնյակ թղթե խորհրդանշանական վրաններ են պատրաստել, վրան գրել են «վրան» ու տեղադրել Ազատության հրապարակում:

Այս պահին հրապարակում մեկնարկել է դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած «համազգային հանրահավաքը»: Հանրահավաքի մասնակիցները նախքան մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանին զոհված զինծառայողների հիշատակը:

Ազատության հրապարակում են ճակատի քաղխորհրդի կազմում գտնվող քաղաքացիական ու քաղաքական ուժերը, «Ժառանգության» առանջորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: