Կոմիտաս 23/3 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ շենքի բակում առավոտյան եւ երեկոյան ժամերին թափառող շների առկայության պատճառով իրենք փայտերով են տնից դուրս գալիս:
Բնակիչներից Իզաբելլա Աբգարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը շները հարձակվել են իր վրա:
«Ինչքան շուն կա՝ հավաքվում են մեր բակում: Սկզբում մեկ-երկու հատ էին, ուտելիք էինք տալիս, իրենք էլ չէին հարձակվում: Բայց վերջերս նոր շներ եկան ու սկսեցին հարձակվել մեզ վրա: Երեկ առավոտյան 5 շուն հարձակվել էր վրաս, բարեբախտաբար, ջինսս ամուր էր, չվնասեցին ինձ, ես ոտքով կարողացա հարվածել ու մտնել մեքենան»,- ասաց Իազաբելլա Աբգարյանը՝ նշելով, որ դրանից հետո շները հարձակվել են նաեւ մի 10 տարեկան երեխայի վրա:
Բնակիչները զանգահարել են 911, որտեղից իրենց խորհուրդ են տվել զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ: Նրանք զանգահարել են, սակայն ոչ մեկ շենքի բան չի եկել ահազանգով:
«Այսօր բարձրաձայնեցինք մամուլով, ինչից հետո «Յունիգրաֆ իքս»-ից եկան, ասեցին՝ երեկոյան կամ առավոտյան, երբ տեսնենք շներին, զանգահարենք իրենց»,- ասաց բնակչուհին:











