Anonymous-ի ցանցահենները դեկտեմբերի 11-ը  «Իսլամական պետության»  «միջազգային տրոլլինգի օր» են հայտարարել:

Այդ առիթով ակտիվիստներն իրենց բոլոր կողմնակիցներին կոչ են անում համացանցում ծաղրական պատկերներ տեղադրել, որոնք ծաղրում են ահաբեկչական խմբավորմանը: 

Համացանցում հետեւողականորեն ժողովրդականություն է հավաքում  «դաեշբեգս» (#daeshbags) հեշթեգը, որը կարելի է թարգմանել որպես «ԴԱԵՇ-ի տխմարներ»:

«Վաղուց պարզ է, որ ԱՄՆ-ը չի կարողանում ջիհադիստների հարցերը լուծել:  Anonymous-ն արդեն ապացուցել է կիբերտարածությունում ԻՊ-ին դիմակայելու իր կարողությունը: Մեր ջանքերի շնորհիվ Twitter-ում եւ այլ սոցցանցերում խմբավորման հետ կապված ավելի քան 80 հազար հաշիվ է փակվել: Մենք ավելի շատ սերվերներ ենք փակել, քան իշխանության դաշնային մարմինները, այդ պատճառով նրանց խնդրում ենք համացանցում ահաբեկիչների դեմ իրենց պայքարը մեզ թողնել: Anonymous-ը հույս ունի, որ ակցիային կմասնակցեն խմբի բոլոր անդամները եւ  ամբողջ աշխարհում    «Իսլամական պետության» հակառակորներին կոչ է անում միանալ իրեն: Մենք հրաշալի ժամանակ կանցկացնենք», — RT –ին ասել է  Anonymous-ի անդամ Ալեքս Պաուչերը: