Երեւանի Հյուսիսային պողոտայում դեկտեմբերի 1-ի երեկոյան նախկինում դատապարտված տղամարդիկ միասին օղի են խմել, ինչից հետո նրանցից երկուսը ծեծել են երրորդին, գողացել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը:

Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդուն ծեծելու մեջ կասկածվող՝ Օշական գյուղի բնակիչ Վահագն Դանիելյանը եւ հրազդանցի Կարեն Զախարյանը կալանավորված են: Տուժողը պատմել է, որ նրանց հետ ծանոթացել է փողոցում:

Հարուցվել է քրեական գործ: