Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (NASA-ի գլխավոր գիտահետազոտական կենտրոններից մեկի) գլխավոր ինժեներ Բրայան Մյուիրհեդը պատմել է, թե մարդկությունն ինչից կարող էր սկսել «Մահվան աստղի» կառուցումը: Այդ մասին տեղեկացնում է The Tech Times կայքը:
Փորձագետի կարծիքով, անհրաժեշտ է «Մահվան աստղի» կառուցումը սկսել մերձերկրային ուղեծիր դուրս բերվող բեկորներից` այդ նպատակին համապատասխանող բռնված աստերոիդի հիմքի վրա, որի վրա արդեն առկա կլինեն բոլոր անհրաժեշտ մետաղները, տեղեկացնում է Lenta-ն:
Մյուիրհեդն իր գաղափարը ներկայացրել է տեսանյութով: Դրանում պատմվում է աստերոիդների յուրացման NASA-ի ծրագրի մասին, մասնավորապես ARM-ի (Asteroid Redirect Mission): Այս ծրագրի համաձայն, 2023-ին աստղանավորդները պիտի արդեն վայրէջք կատարեն երկնային մարմնի վրա եւ նրա մի մասը տեղափոխեն մերձլուսնային ուղեծիր:
Մյուիրհեդը հիշեցնում է նաեւ «Աստղային պատերազմներից» մի տեսարանի մասին, որտեղ Լեա արքայադուստրը, Հան Սոլոն եւ իրենց ընկերները տիեզերանով անցնում են աստերոիդներով տարածության միջով: Ինժեների խոսքով, NASA-ի սարքը ( Dawn կայան) հաջողությամբ հաղթահարել է համանման առաջադրանքը:
«Մահվան աստղը» իրենից ներկայացնում է «բացարձակ զենք» Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» սագայից եւ ունի Միմասին (Սատուրնի արբանյակը) նման (ինչպես հետագայում պարզվել է) երկրաչափություն: Այդ օբյեկտն առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1976-ին` «Աստղային պատերազմներ: Էպիզոդ IV. Նոր Հույսը» ֆիլմում:











