Ռուսական RT հեռուստաալիքի կողմից Սիրիայում Հմեյմիմի ավիաբազայում արված տեսանյութում երեւում են ռուսական «Մի-35Մ» ռուսական ռազմական ուղղաթիռներ, որոնք նախկինում չէին փոխանցվել սիրիացիներին, ինչպես նաեւ չէին օգտագործվել ռուսական ավիախմբի կողմից:

Այս տիպի ուղղաթիռները նախկինում արտահանվել են Իրաք: «Մի-35Մ» ուղղաթիռը «Մի-24Բ» ուղղաթիռի նորացված տարբերակն է: Ուղղաթիռի սերիական թողարկումն սկսվել է 2005-ին:

Ռուսաստանը Սիրիայում ահաբեկիչների դեմ օդային գործողություն  ծավալում սեպտեմբերի 30-ից: