Ռուս հանրահայտ երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը ելույթ է ունեցել մոսկովյան մետրոյի գետնանցումում՝ «Տուրգենեվսկայա» կայարանում: «Ակվարիում» խմբի ղեկավարը մի քանի երգ է կատարել: Ինչպես նշում է «Ռուսկայա սլուժբա նովոստեյ»-ը անցորդները ոչ միայն լսում էին Գրեբենշչիկովի երգերը, այլեւ փող էին տալիս Ռուսաստանի ամենահայտնի խմբերից մեկի մենակատարին:
Գերեբնշչիկովը «Ակվարիում» խումբը ստեղծել է Անատոլի Գունիցկու հետ միասին 1972 թ: Իր 42 տարվա պատմության ընթացքում խումբը 22 ստուդիայական ալբոմ է թողարկել:











