Զելենոգրադում երկու տղամարդ գրազով «Լադա պրիորա» մակնիշի մեքենան խորտակել են լճակում: Այս մասին հաղորդում է Zelenograd.ru պորտալը:
Տղամարդիկ որոշել են ստուգել՝ արդյոք սառույցը կդիմանա մեքենայի ծանրությանը, բայց սառույցը բավական ամուր չի եղել, որի արդյունքում մեքենան ջրի տակ է անցել:
Նշվում է, որ տղամարդիկ չեն տուժել:
ԱԻՆ-ի փոխանցմամբ, փրկարարները մեկ օր անց մեքենան դուրս են բերել լճակից:











