Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S7 Plus-ի տեսանյութը, որը կներկայացվի հաջորդ տարեսկզբին:
Ըստ Internetua-ի, տեսանյութը հիմնված է CAD-ռենդերի վրա, այդ պատճառով պատկերված գույները կարող են չհամապատասխանել իրականությանը, սակայն չափերն ու ձեւերը հստակ ներկայացված են:
Սմարթֆոնի չափսը 163.4х82 մմ է, հաստությունը՝ 7.82 մմ: Հաշվի առնելով տեսախցիկը՝ հաստությունը կհասնի 9.05 մմ-ի:
Կլոր կոճակն ուղղանկյուն է դարձել, որի չափսը 18x5 մմ է (համեմատության համար նշենք, որ Galaxy S6-ի կոճակը 16х6.7 մմ է):











