NASA-ն համակարգչային ծրագիր եւ համապատասխան տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում է 2016 թվականի ընթացքում Երկիր մոլորակից դիտելու դեպքում Լուսնի տատանումներն ու փուլերը:

Ըստ Lenta-ի, տեսանյութում երեւում են Լուսնի տատանումները, որոնք առաջանում են, մասնավորապես, Երկրի շուրջ նրա պտույտի արդյունքում: Դա կհանգեցնի նրան, որ մենք կկարողանանք տեսնել Լուսնի մակերեւույթի միայն 60%-ը: Իսկ համակարգչային ծրագիրը թույլ կտա Լուսինը տեսնել ցանկացած ամիս, օր եւ ժամ:

NASA-ն ծրագիրը ստեղծել է LRO (Lunar Reconnaissance Orbiter) լուսնային արբանյակից ստացված տվյալների օգնությամբ, որն ուղեծրում է 2009 թվականի ամռանից: