Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել, քանի որ հինգ րոպեից ավելի նրան չէր հաջողվում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հեռացնել ամբիոնից։
Շարմազանավը պնդում էր, որ պատգամավորը չի խոսում քննարկվող օրինագծից եւ ԱԺ կանոնակարգով նիստը վարողն իրավունք ունի անջատել նրա խոսափողը։
«Չեմ կարող ձեզ գրկած դուրս բերել, որովհետեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք»,– ասաց Շարմազանովը։
Վիճաբանությունը շարունակվեց անջատված խոսափողներով, ի վերջո Շարմազանովը որոշեց 30 րոպեով ընդմիջում հայտարարել։











