Տորոնտոյում 7 երեխաների հայրը 23 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո հեռացել է ընտանիքից, որպեսզի դառնա 6-ամյա աղջնակ, հայտնում է RG –ն՝ վկայակոչելով The Mirror-ը։

46 տարեկան հասակում ընտանիքի հայր Պաուլ Վոլսկը զգացել է, որ ուզում է փոխել սեռը։ Նա այդ մասին  հայտնել է կնոջը եւ հեռացել։ Տղամարդը սկսել է սեռափոխության գործընթացը, այդ թվում՝ հորմոններ խմելը։ Հիմա՝ 52 տարեկան հասակում, նա ապրում է իրեն որդեգրած ընտանիքի հետ 6 տարեկան աղջկա կարգավիճակով, հագնում է «շորիկներ», կապում ժապավեններ եւ խաղում իր նորաթուխ տարեց ծնողների թոռնիկների հետ։

Նա իր որոշումը բացատրել է հետեւյալ կերպ. մանուկ հասակում նա զրկված է եղել իրեն փոքրիկ աղջկա պես պահելու հնարավորությունից։