Իտալացի ձկնորս Յուրի Գրիսենդին Պո գետից հսկայական լոքո է որսացել, գրում է The Daily Mail-ը: Տղամարդը ձուկ էր որսում Մանտույա քաղաքից (Լոմբարդիայի շրջան) ոչ հեռու: Որսի քաշը կազմել է 265 անգլիական ֆունտ (մոտ 120 կգ):
38-ամյա տղամարդն ասել է, որ նախկինում երբեք իրեն նման հսկայական ձուկ չէր հանդիպել: «Ես ավելի քան 20 տարի է` ձկնորսություն եմ անում, սակայն նման լոքո դեռ չէի տեսել: Սա, անկասկած, ամենամեծ ձուկն է, որը ես որսացել եմ», —ճշտել է նա, գրում է Lenta-ն:
Լոքոյին դուրս քաշելու համար Գրինսենդիին մեկ ժամից ավելի է անհրաժեշտ եղել, նշում է The Mirror-ը: «Բավականին ծանր էր, շատ ջանք եւ համբերություն պահանջվեց, բայց ձուկն արժեր դա», — հավելել է ձկնորսը:











