Երեւանի բնակիչ, 33-ամյա Արթուր Միրզոյանը մեղադրվում է մարմնավաճառից հափշտակության փորձ կատարելու մեջ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 4-ին ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցում կողոպուտի փորձ է կատարվել, որը կանխել է ոստիկանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ոստիկանության բաժին է բերման ենթարկել կողոպուտի փորձ կատարած անձին՝ Արթուր Միրզոյանին: Մեկ օր անց բաժին էր հրավիրվել նաեւ տուժողը:
«Մի քանի ժամ առաջ ենք ծանոթացել, մոտեցավ, ասաց՝ քեզ եմ ուզում, միասին գնացինք հյուրանոց: Էդ տղան աչքիս ալա-բուլա երեւաց, դրամապանասկ տվեցի հյուրանոցի աշխատողին, խնդրեցի, որ պահի: Մտանք համար, դուրս եկանք հետո: Մի երկու քայլ չէի արել, վազելով եկավ հետեւից ու պահանջեց իր ուզած գումարը»,- ոստիկաններին պատմել է տուժողը:
Արթուր Միրզոյանը բռնի ուժով նրանից խլել է դրամապանակը եւ փորձել դիմել փախուստի: Այդ պահին օգնության է հասել ոստիկանը եւ բռնել կողոպտչին:
Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











