Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է բարդ խնդիրների լուծման հարցում նրա ներդրած ջանքերը եւ խորհուրդ տվել նորմալ քնել:

«Պարոն պետքարտուղար, մենք տեսնում ենք, թե որքան ջանք ենք ներդնում մի շարք սուր խնդիրների կարգավորման գործում, չենք հասցնում հետեւել ձեզ տեղափոխություններին: Տեսնում եմ՝ ձեզ մի լավ քնել է պետք»,- ասել է Պուտինը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը համատեղ առավել սուր ճգնաժամերի «լուծման ուղիներ են փնտրում»:

Քերրին իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են միասին շատ բանի հասնել, քանի որ Սիրիայի հարցով Վիեննայի բանակցությունները մի շարք նոր հնարավորություններ են բացում: