«Ոստիկանությունը բացահայտել է դեկտեմբերի 7-ին Արմավիրում տեղի ունեցած դանակահարության դեպքը:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության՝ նույն օրը «Արմավիր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի տղամարդ: Ժամեր անց ոստիկաններին հաջողվել է պարզել, որ դանակահարությունը կատարել է Արմավիրի բնակիչ, 38-ամյա Վարդան Ղազարյանը։
«Կինս զանգել ա ինձ, ասում ա՝ Վարդան, քո ընկերն ա, ինչն ա, եկել ինձնից սիգարետ ա ուզում, երեխան վախենում ա, ինքը հետ ա գնում, բայց էդ տղամարդն առաջ ա գալիս: Ես էլ ջղայնացա եկա տուն, ձեռքիս դանակ կար, էդ տղամարդու ձեռքին էլ կար: Երեխեքիս լացը որ տեսա, խփեցի»,- ոստիկաններին պատմել է Վարդան Ղազարյանը:
Վարդան Ղազարյանը կալանավորված է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











