Մոսկվայում վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել վճարովի ավտոկայանատեղիների դեմ: Ոստիկանությունը փորձել է ցրել ակցիայի մասնակիցներին:

Ցույցի մասին նախապես քաղաքային իշխանություններին հայտնելու կարիք չի եղել, քանի որ միջոցառման մասին տեղեկացվել է որպես Պետդումայի պատգամավորների հետ քաղաքացիների հանդիպում: Հավաքվածների առջեւ ելույթ են ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Ագեեւը եւ կոմունիստ Վալերի Ռաշկինը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ցույցի 10 մասնակից է ձերբակալվել:

Մոսկվայի իշխանությունները դեկտեմբերի 26-ից վճարովի ավտոկայանատեղիների շուրջ 300 նոր գոտի են ստեղծելու, ինչն էլ բողոքի նոր ալիքի պատճառ է դարձել: