Մոսկվայի Արբատով զբոսանքի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին ռուսաստանցի տղայի հարցը փակուղի է մտցրել:

Որքանով կարելի է հասկանալ ձայնագրությունից, տղան ցանկանում է պետքարտուղարին հարցնել, թե վերջինն ինչ է մաղթում ռուս ժողովրդին, սակայն Քերրին չի հասկանում եւ մի քանի անգամ խնդրում է կրկնել հարցը: Երեխայի դիտարկմանը, թե պատճառը նրա անգլերենի վատ իմացությունն է, ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է. «Քո անգլերենն ավելի լավ է, շատ ավելի լավ, քան իմ ռուսերենը»:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հուշումից հետո պետքարտուղարը ռուս եւ ամերիկյան ժողովուրդներին բարեկամություն եւ խաղաղ գոյակցություն է մաղթել: