Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները Կիեւում բողոքի ցույց են կազմակերպել նախագահի աշխատակազմի շենքի մոտ՝ պահանջելով չկրճատել գիտության ոլորտի ծախսերը, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Նրանք պահանջում են գիտության ոլորտի բարեփոխումներ անցկացնել եւ չկրճատել 2016թ. գիտության ծախսերը։ Նախքան այդ ցուցարարները ներկայացում էին ցուցադրել «Կապված ձեռքերով աղջիկը» թեմայով։ Այսպիսով՝ նրանք ցուցադրել են, որ եթե գիտության ֆինանսավորումը եկող տարի բավարար չլինի, գիտնականները չեն կարող հետազոտություններ անցկացնել եւ Ուկրաինան չեն կարող դուրս բերել միջազգային հարթակ»,- հայտնել է հեռուստաընկերության թղթակիցը։
Նշենք, որ 2016թ. Ուկրաինայի պետական բյուջեով նախատեսվում է գիտության ոլորտին հատկացնել 0.3 տոկոս ֆինանսավորում։











