Գերմանացի գիտնականները կարողացել են առաջին անգամ ուսումնասիրել մկան սաղմի զարգացումը՝ բեղմնավորման առաջին 3 օրերից սկսած մինչեւ այն փուլը, երբ սաղմը միաձուլվում է մոր արգանդին։

Մասնագետներին դա հաջողվել է նոր լուսային մանրադիտակի շնորհիվ, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել տարբեր բջիջները։ Գիտնականները կարողացել են պարզել բջիջների ծագումը եւ հետեւել սաղմի զարգացմանը, փոխանցում է Informing-ը։

Յուրաքանչյուր նորածին էակի ճակատագիրը որոշվում է նման բաժանումների առաջին վայրկյաններին։ Երբ սաղմի շրջանակը  բաղկացած է 8 բջիջներից, դրանց սխալ բաժանումները տեղի են ունենում պատահաբար, միայն դրանց որոշակի մասի համար։

Ինչպես նշում են մասնագետները, ներքին բջիջները շարունակում են ձեւավորել սաղմը, իսկ արտաքին բջիջները՝ ընկերքը։