Աբովյանի անչափահաս բնակիչներ Արտեմն ու Նարեկը կողոպուտ կատարելու կասկածանքով դեկտեմբերի 2-ին բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Ոստիկանությունում նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ ամեն ինչ ծրագրել եւ արել են միասին՝ Արտեմի տատիկի եւ պապիկի տնից 100 դոլար եւ 110.000  դրամ են գողացել: 

Նշենք, որ 2015թ.  դեկտեմբերի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ նույն օրը հարմարեցված բանալիով տան դուռը բացելով մտել են Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող իր բնակարանն ու գողացել 100 դոլար եւ 110.000 դրամ: